Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը միանգամից չի նկատել, որ Մոսկվայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ իրեն բավականին ուշ են մոտեցրել անձրևանոցը, ինչն այդքան բուռն քննարկվել է մամուլում և սոցցանցերում։
Ինչպես նշել է կին նախագահը ռուսական «Коммерсантъ» պարբերականին տված հարցազրույցում, հորդառատ անձրևի ժամանակ իրեն քիչ էր հուզում իր արտաքին տեսքն ու սանրվածքը։
«Իմ սանրվածքն ու այն, թե ինչ տեսք ունեի ես՝ այդ ամենն ինձ համար այդ պահին նշանակություն չուներ, ես մտածում էի միայն խաղացողների մասին»,- խոստովանել է Կիտարովիչը։
Խորվաթիայի ղեկավարի խոսքով՝ նա չի կարողացել զսպել իր արցունքներն այն ժամանակ, երբ տեսել է ազգային հավաքականի ավագ Լուկա Մոդրիչին, որը ստացել է առաջնության «Ոսկե գնդակը»։
«Նրա աչքերից ես հասկացա, որ նա ամեն ինչ կտար, որպեսզի քայլեր այլ գավաթով... Եվ ես ուղղակի չէի կարող չարտասվել՝ նրա ու թիմի համար»,- պատմել է նախագահը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել հուլիսի 15-ին, ուժեղ անձրև է սկսվել։ Անձրևանոցներ տրվել են միայն ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ֆրանսիայի ու Խորվաթիայի նախագահները ստիպված են եղել մարզիկներին պարգևատրել անձրևի տակ, մինչև որ նրանց էլ է ուշացումով անձրևանոց տրվել։


















































Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Ֆրանսիան դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում