Աֆղանստանում հաջողությամբ շարունակում են միմյանց սպանել եւ ոչնչացնել
Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվածների թիվը հասել Է 23-իշ, տուժածների թիվը՝ մինչեւ 107-ի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին հաղորդել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
Պայթյունը հուլիսի 22-ին իրականացրել Է մահապարտ-ահաբեկիչն այն բանից հետո, երբ օդանավակայանից դուրս Է եկել Աֆղանստանի առաջին փոխնախագահ Աբդուլ Ռաշիդ Դուստումը, որը հայրենիք Էր վերադարձել մեկ տարվա արտաքսումից հետո: Ավելի վաղ հաղորդվել Էր 16 զոհերի եւ 60 տուժածների մասին: Գործակալության տվյալներով՝ վիրավորների մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են:
Հուժկու պայթյունը որոտացել Է օդանավակայանի ծայրամասում Դուստումի կողմնակիցների բազմության մեջ, երբ փոխնախագահը զրահապատ ավտոմոբիլով՝ անձնական թիկնազորով շրջապատված դուրս Է եկել օդանավակայանից: Քաղաքական գործիչն ինքը չի տուժել: Պատահարի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Աֆղանստանում 3 չեխ զինծառայող է զոհվել
Աֆղանստանում մզկիթում ահաբեկչության հետեւանքով 15 մարդ է զոհվել
Քաբուլի կենտրոնում արկ է ընկել, որի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է
Աֆղանստանում հաջողությամբ շարունակում են սպանել, պայթեցնել եւ ահաբեկել
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է