Իսպանիան եւ Պորտուգալիան որոշեցին չհաղթել Մարոկկոյին եւ Իրանին
Իսպանիան մի կերպ փրկվեց պարտությունից Մարոկկոյի դեմ խաղում, իսկ Պորտուգալիան 1:1 խաղաց Իրանի հետ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի B խմբի վերջին տուրից առաջ պարզից էլ պարզ էր, որ հաջորդ փուլ դուրս կգան Իսպանիան եւ Պորտուգալիան, քանի որ ֆուտբոլից քիչ թե շատ հասկացողները վստահ էին, որ ոչ Մարոկկոն, ոչ էլ Իրանն իրենց խաղամակարդակով ի վիճակի չեն անգամ ոչ ոքի խաղալ իրենց այսօրվա մրցակիցների հետ:
Ի վերջո հաջորդ փուլ դուրս եկան Իսպանիան եւ Պորտուգալիան, բայց ոչ Իսպանիան, ոչ էլ Պորտուգալիան չհաղթեցին իրենց մրցակիցներին:
Իսպանիան 2:2 խաղաց Մարոկկոյի հետ, իսկ Պորտուգալիան մինչեւ խաղի 90-րդ րոպեն 1:0 հաշվով հաղթում էր Իրանին, բայց հետո խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Նման խաղերից հետո ակամա հիշում ես բուքմեյքերական հարուստ ընկերություններին, հետո տխրում ֆուտբոլի համար, որը տուժում է մեծահարուստ ընկերությունների ճնշումների տակ:
Իսպանիան եւ Պորտուգալիան հաջորդ փուլում են, իսկ հարյուր միլիոնավոր մարդիկ, որոնք փոքր կամ մեծ գումարով խաղադրույք էին արել, այսուհետ խաղադրույք անելուց առաջ երկար կմտածեն եւ գուցե չգնան այդ քայլին:
Իհարկե, ֆուտբոլում անակնկալներ լինում են, բայց Մարոկկոն առանց իսպանիայի բարի կամքի անգամ գոլ չեն կարող խփել, իսկ Իրանը, որը խայտառակ խաղ ցուցադրեց Մարոկկոյի դեմ խաղում, հաստատ չէր կարող առանց Պորտուգալիայի համաձայնության ոչ-ոքի խաղալ:
Top-News.am


















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում