Ռոնալդուն ոչ միայն լավ ֆուտբոլիստ է, այլ առաջին հերթին լավ մարդ (Տեսանյութ)
Պորտուգալիայի հավաքականի առաջատար, աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ ապացուցեց, որ առաջին հերթին լավ մարդ է:
Ռուսաստանցի հայտնի լրագրող Դմիտրի Սմիրնովը թվիթերում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, որ Ռոնալդուի մարզաշապիկով մի տղա, որը լաց է լինում Պորտուգալիայի հավաքականի ավտոբուսի մոտ, քանի որ չէր հասցրել ստորագրություն վերցնել եւ լուսանկարվել Ռոնալդուի հետ:
Տեսնելով լացող երեխային, հետաքրքրվելով, թե ինչու է լաց լինեւոմ, նա իջել է ավտոբուսից, մոտեցել նրան, գրկախառնվել համբուրել եւ լուսանկարվել նրա հետ:
«Փոքրիկ տղան լաց էր լինում Պորտուգալիայի հավաքականի ավտոբուսի մոտ, քանի որ չէր հասցրել լուսանկարվել ռոնալդուի հետ: Կրիշտիանուն հատուկ նրա համար իջավ ավտոբուսից: Հարցը, Ռոնալդու, թե՞ Մեսսի իմ համար այլեւս գոյություն չունի»,- գրել է ռուսաստանցի լրագրողը:
Ֆուտբոլասերները եւս բարձր են գնահատել Ռոնալդուի արարքը, շեշտելով, որ նա չնայած Մարոկկոյի հետ խաղից հետո ունեցած հոգնածությանը չի ծուլացել եւ իջել է ավտոբուսից երեխային ուրախացնելու համար:
Top-News.am


















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում