Շվեդիայի հավաքականի մարզչին զայրացրել է Գերմանիայի հավաքականի արձագանքը հաղթանակին
Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնը ԱԱ-2018-ի խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայից կրած պարտությունից հետո (1:2) իր դժգոհությունն է հայտնել այն բանից, որ գերմանացիները չափազանց բուռն են տոնել հաղթանակը, որին հասել էին 95-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ.
«Ինձ դուր չեկան գերմանական շտաբի ժեստերը: Ես զայրացա` տեսնելով նրանց արձագանքը խաղի վերջում:
Երբ խաղն ավարտվում է, պետք է պարզապես սեղմել միմյանց ձեռքերն ու հեռանալ»,- ասել է մասնագետը մամուլի ասուլիսի ժամանակ:
ԱԱ-2018-ի խմբային փուլի վերջին տուրում Շվեդիան հունիսի 27-ին կխաղա Մեքսիկայի հետ, իսկ Գերմանիան նույնը օրը կմրցի Հարավային Կորեայի հետ:
Ի դեպ, գերմանացիներն արդեն հասցրել են ներողություն խնդրել շվեդներից: Գերմանացիներն ընդունել են իրենց սխալը եւ ներողություն խնդրել շվեդներից եւ նրանց գլխավոր մարզչից:
Top-News.am


















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում