ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս
Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարը։ Հունիսի 23-ին տեղի կունենա 3 հանդիպում։
Խաղային օրվա մեկնարկը կտրվի 16։00-ին Մոսկվայում։ Հանդիպելու են G խմբում ընդգրկված Բելգիայի և Թունիսի հավաքականները։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը ԱԱ-ում մեկնարկեց հաջողությամբ և 3 անպատասխան գնդակ ուղարկեց Պանամայի դարպասը։ Երկրորդ խաղում հաղթանակը բելգիացիներին դուրս կբերի հաջորդ փուլ։ Թունիսի հավաքականը առաջին տուրում մոտ էր սենսացիային։ Թունիսցիները 1։2 հաշվով պարտվեցին Անգլիային։ Հարի Քեյնը հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում։

Երևանի ժամանակով 18։00-ին Ռոստովում կմրցեն F խմբում ընդգրկված Հարավային Կորեան և Մեքսիկան։ Աշխարհի առաջնության առաջին տուրի գլխավոր անակնկալի հեղինակները հնարավորություն ունեն խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Մեքսիկան Գերմանիային հաղթելուց հետո պետք է, որ խնդիրներ չունենա Հարավային Կորեայի հետ խաղում, որոնք մեկնարկում 0։1 հաշվով պարտվել էին Շվեդիային։

Օրվա վերջին և գլխավոր հանդիպումը տեղի կունենա Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում։ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը խաղալու է Շվեդիայի հետ։ Յոահիմ Լյովի թիմը նահանջելու ճանապարհ չունի։ Միայն հաղթանակը գերմանացիներին հնարավորություն կտա մնալ մրցավազքում։ Մեքսիկայի հետ անատամ ֆուտբոլից հետո պետք է վերադարձնել երկրպագուների հավատ, որոնք Ռուսաստանում քիչ չեն։
Շվեդիայի համար այս խաղում իդեալական կլինի վաստակել 3 միավոր և վերջին տուրում Մեքսիկայի հետ ուղղակի պարզել առաջին և երկրորդ տեղերի հարցը։ Ոչ ոքին նույնպես վատ արդյունք չի լինի։
Գերմանիա - Շվեդիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։


















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում