ԱԱ-2018 Շվեյցարիան հաղթեց սերբերին. E խումբ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբում Սերբիայի հավաքականը Կալինինգրադում մրցեց Շվեյցարիայի հավաքականի հետ:
Առաջին կեսի մեկնարկում սերբերը չնչին առավելություն էին ստացել: Շվեյցարացիներն հիմնականում փորձում էին հավասարեցնել խաղը: Սակայն մեկնարկի առավելությունը 5-րդ րոպեին սերբերը վերածեցին գոլի: Աչքի ընկավ Միտրովիչը:
Երկրորդ կեսի մեկնարկում Շվեյցարիան այլ տեսքով մտավ խաղադաշտ: Եվ 52-րդ րոպեին հրաշալի գոլով հաշվի հավասարությունը վերականգնեց Խական՝ 1:1: Խաղի մյուս հատվածում սերբերն շատ ավելի սուր էին գրոհում, իսկ հանդիպման վերջնամասում շվեյցարացիներն ամբողջովն տիրել էին խաղային իրավիճակին: Եվ խաղի 89-րդ րոպեին Շվեյցարիայի հաղթական գոլը խփեց Շաքիրին: Սերբիա-Շվեյցարիա 1:2:
Խմբային փուլի վերջին խաղում Սերբիան կխաղա աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականի հետ: Իսկ Շվեյցարիան կփորձի գերազանցել Կոստա Ռիկային: Երկրորդ տուի հետո 4-ական միավորով խմբի առաջատարները Բրազիլիայի և Շվեյցարիայի թիմերն են: Սերբիան ունի 3, Կոստա Ռիկան միավոր չունի:


















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում