Իլհամ Ալիեւը օգնության է կանչել սփյուռքի ինտելեկտուալներին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչով դիմել է Ադրբեջանի սփյուռքին ակտիվացնել իրենց ջանքերը, քանի որ նրանց գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մտավոր–քաղաքական միջոցներից մեկն է։
«Ժամանակակից աշխարհում հաղթանակները նվաճվում են ոչ միայն ռազմական, այլ նաև մտավոր–քաղաքական մեթոդներով։ Այդ բնագավառի կարևորագույն ռեսուրսներից են համարվում արտասահմանում ապրող հայրենակիցները եւ նրանց ստեղծած կազմակերպությունները»,– իր ուղերձում՝ ուղղված Եվրոպայի ադրբեջանցիների կոնգրեսի V համագումարի մասնակիցներին ասել է Իլհամ Ալիեւը։ Ուղերձում նաեւ նշվում է, որ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները պետք է ավելի էֆեկտիվ օգտագործեն նոր մեթոդներն ու միջոցները, որպեսզի եվրոպական հանրությանը հասցնեն Ադրբեջանի մասին տեղեկատվությունը, «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ճշմարտությունը եւ ադրբեջանական մշակույթի քարոզչությունը»։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ