Մակրոնն սպառնացել Է G7-ի գագաթնաժողովի համաձայնագիրն ստորագրել առանց Թրամփի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն սպառնացել Է, որ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մասնակիցները «վեց երկրների համաձայնագիր» կստորագրեն առանց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի:
Գագաթնաժողովը տեղի Է ունենալու հունիսի 8-9-ին Կանադայի Քվեբեկի նահանգում: «ԱՄՆ-ի նախագահը, հնարավոր Է՝ դեմ չԷ մեկուսանալուն, բայց եւ մենք Էլ դեմ չենք համաձյնագիրը վեց երկրներով ստորագրելուն»,- գրել Է Մակրոնը Twitter-ում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի ներկայացուցիչը հունիսի 7-ին Bloomberg գործակալությանը հայտնել Է, Ֆրանսիան չի ստորագրի G7-ի՝ Քվեբեկում կայանալիք գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ Յոթի խմբի երկրների համատեղ հայտարարությունը, քանի դեռ չեն հաղթահարվել ԱՄՆ-ի հետ առկա տարաձայնությունները:
Նրա տվյալներով՝ որպեսզի Ֆրանսիայի նախագահը պատրաստ լինի ստորագրել համատեղ հայտարարությունը, առաջընթաց Է անհրաժեշտ այնպիսի հանգուցային հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ իրանական միջուկային գործարքը, Եվրամիությունից, Կանադայից ու Մեքսիկայից պողպատե եւ ալյումինե արտադրանքի ներմուծման՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը, ինչպես նաեւ կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը: Մակրոնի կարծիքով՝ G7-ի մյուս երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան ու Կանադան, պետք Է համատեղ հանդես գան մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Իրանը խոստացել է դուրս չգալ միջուկային ծրագրից
Իրանը Եվրոպային 60 օր է տվել
Եվրոպան Իրանին կոչ է անում պահպանել միջուկային համաձայնագիրը
«Եվրոպան պետք է համոզի Իրանին մնալ միջուկային գործարքում». Մակրոն
Իրանը նամակ է հղել «միջնորդ հնգյակին» և հայտնել իրանական միջուկային գործարքից մասամբ դուրս գալու մասին
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան