Ադրբեջանում եւս մեկ ակտիվիստ է անհետացել
Ադրբեջանում երեկ ժամը 17:30-ից կորել է երիտասարդ ակտիվիստ Էմին Ասլանը, կան լուրջ կասկածներ, որ նա պահվում է Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնում: Նրա փաստաբաններն ու ընտանիքը չեն կարողանում պարզել նրա գտնվելու վայրը՝ չնայած բոլոր ջանքերին: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով ղեկավար Գիորգի Գոգիան:
Նրա խոսքով՝ Էմին Ասլանին Բաքվում առևանգել են մեքենայով, որը, նրա ընկերների տեղեկություններով, պատկանում է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակցի:
«Ադրբեջանի իշխանությունները պետք է անմիջապես հայտնեն Էմին Ասլանի ընտանիքին՝ որտեղ է նա գտնվում և երաշխավորեն նրա ընտրությամբ փաստաբանի հասանելիությունը: Մերժելով տրամադրել նրա ընտանիքին նրա ձերբակալության և գտնվելու վայրի մասին տեղեկություններ և փաստաբանի ներկայության հնարավորությունը՝ Ադրբեջանի իշխանությունները խախտում են նրա հիմնարար իրավունքները»,- գրել է Գոգիան՝ նշելով, որ Ադրբեջանի ոստիկանությունում ֆիզիկական բռնությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ, մասնավորապես՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնում:
Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ադրբեջանը միացել է մարդու իրավունքների մասին մի շարք համաձայնագրերի, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը պահանջում է պաշտպանել մարդկանց կամայական կամ այլ տեսակի անօրինական ձերբակալություններից, ինչպես նաև արդար դատավարության իրավունքի խախտումից:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին