Իրանը երեքշաբթի օրվանից կսկսի մեծացնել ուրանի հարստացման հզորությունները
Իրանը մտադիր է տեղեկացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որ երկիրը երեքշաբթի օրվանից ուրանի հարստացման հզորությունների մեծացման գործընթաց է սկսում: Այդ մասին ISNA գործակալությանը հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի հարցերով կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, հաղորդում է Интерфакс-ը:
Նրա խոսքով՝ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի նամակում, որը Թեհրանը կուղարկի ՄԱԳԱՏԷ-ին:
Պաշտոնյան նշել է, որ կմեծացվեն UF6-ի (ուրանի հեկսաֆտորիդ) և UF4 (ուրանի տետրաֆտորիդ) արտադրական հզորությունները: Իրանը հնարավորություն ունի մեծացնելու ցենտրիֆուգների թիվն այդ նպատակների համար:
Երկուշաբթի ցենտրիֆուգների թվի ավելացմանը պատրաստ լինելու հրահանգ է տվել Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին:
Մայիսի կեսին Իրանի միջուկային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Թեհրանը կվերադառնա մինչև 20 տոկոս ուրանի հարստացման մակարդակի, եթե եվրոպական երկրները հրաժարվեն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին