Ադրբեջանի պետական պարտքն ավելի քան 17 միլիարդ մանաթ է գնահատվում
Ադրբեջանի պետական պարտքը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ գնահատվում է 17 միլիարդ 7,4 միլիոն մանաթ (մոտ 10 մլրդ դոլար): Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»-ը:
2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ պետական պարտքը գնահատվել է 13 միլիարդ 471,4 միլիոն մանաթ: Այդկերպ՝ 2017 թվականին պետական պարտքն աճել է 26,2 տոկոսով:
Հաղորդվում է, որ բնակչության մեկ շնչին բաժին հասնող պետական պարտքը հավասար է 1718,3 մանաթի:
Պետական պարտքից 15 միլիարդ 978,1 միլիոն մանաթը (93,9%) պատկանում է արտաքին պարտքին, 1 միլիարդ 29,3 միլիոն մանաթը (6,1%)՝ ներքին պարտքին: Ընդ որում՝ 2017 թվականին Ադրբեջանի արտաքին պարտքն ավելացել է 35,9 տոկոսով, մինչդեռ ներքին պարտքը կրճատվել է 16,3 տոկոսով:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին