Թուրքիայում դպրոցական քննական հարցաշարում հայերին որպես թշնամիներ են ներկայացրել
Թուրքիայի դասագրքերում եւ դպրոցական քննաշարերում շարունակվում են հայերի հանդեպ թշանամք ու ատելություն սերմանող նյութերը։
Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ղեկավար կազմի հայ անդամ Մուրադ Մըհճըն Facebook–ի իր էջում տեղադրել է առաջիկա դպրոցական քննություններից մի հարց եւ դիմել իր ընկերներին. «Այս հարցին, որպես հայ կամ որպես ժողովրդավար անձ, ինչպես կպատասխանեիք»։
Նշված հարցը, որը վերաբերվում է Մուդրոսի համաձայնագրին, ձեւակերպված է այս կերպ. «Մուդրոսի համաձայնագրով Այնթափը, Մարաշը եւ Ուրֆան անցան անգլիացիներին։ Սակայն անգլիացիներն էլ դրանք հանձնեցին ֆրանսիացիներին։ Այնուհետ ֆրանսիացիներն ու հայերը միասին սկսեցին այդ շրջաններում ապրող թուրքերի վրա ճնշում ու բռնություններ գործադրել»։
Հարցի պատասխանը ներքում նշված է հետեւյալ կերպ. «Օսմանյան իշխանության տակ գտնվող հայերը զավթիչ թշնամիների հետ համագործակցում էին»։



















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին