Թուրքական ԶՈւ-ն շարունակելու է գործել Իրաքի հյուսիսում՝ մինչև վերջին քուրդ զինյալի վերացումը․ երկրի ԳՇ պետ
Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն այցելել է Իրաքին սահմանամերձ թուրքական Հաքքարի նահանգ, որտեղ քուրդ զինյալների դեմ նախաձեռնված մեծամասշտաբ ռազմական գործողություն է իրականացվում։
Ինչպես գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը, Աքարը շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է իր գործողություններն Իրաքի հյուսիսում՝ պայքարելով «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ։
«Մենք վճռականորեն շարունակելու ենք սկսված պայքարը՝ մինչև վերջին ահաբեկչին չեզոքացնելը», - ասել է Աքարը։
Նշենք, որ օրերս Հաքքարիում քուրդ զինյալների ու թուրքական ԶՈւ-ի միջև սրված բախումների ժամանակ մահացել էր 3 թուրք զինվոր։
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն:
Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի