Թբիլիսիում վերսկսվել են խորհրդարանի մոտ տեղի ունեցող բողոքի ցույցերը
Թբիլիսիի կենտրոնում վերսկսվել են բողոքի ակցիաները՝ կապված մեծ հնչեղություն ստացած սպանության գործի հետ, որը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Վրաստանի խորհրդարանի մոտ անցկացվող բողոքի ցույցերն արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են: Հանրահավաքի կազմակերպիչ Զազա Սարալիձեն պնդում է, որ բողոքի ակցիաները չեն դադարեցվելու, քանի դեռ իր որդու մարդասպանը չի բացահայտվել և չի պատժվել: Նա պահանջում է «վերջ դնել անարադարության համակարգին, որի գլխին կանգնած է կառավարությունը»: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը:
Ռուսթավելի պողոտայում, որտեղ գտնվում է կառավարության շենքը, երթևեկությունը դեռևս փակ չէ: Անձրևի պատճառով ցուցարարների թիվն այնքան էլ մեծ չէ:
Հիշեցնենք, որ ցույցերի առաջին օրը՝ բողոքների ֆոնին հրաժարական է ներկայացրել երկրի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն:
Ցուցարարների զայրույթը նոր թափ է ստացել, երբ դատարանն ազատ է արձակել մեղադրյալներից մեկին, իսկ մյուսի մեղադրանքը մեղամացրել է: Դատավարություն է ընթանում 2017-ի դեկտեմբերին Թբիլիսիում երկու դեռահասի սպանության գործով, որոնց դանակահարել էին դպրոցականների միջև ծագած զանգվածային ծեծկռտուքի ժամանակ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի