Էրդողանը թող տուն գնա, թոռներին սիրի. թուրք ընդդիմադիր գործիչն իշխանություններին հեռանալու կոչ է արել
Ժամանակն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տուն գնա ու թոռներին սիրի, այլ կերպ ասած՝ լքի Թուրքիայի ղեկավարի պաշտոնը, նման հայտարարություն է արել Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը։
Ինչպես գրում է T24 կայքը, Բուլդանը նաև շեշտել է, որ որքան էլ Թուրքիայի իշխանությունները փորձեն ճնշել իրենց, փակել կուսակցությունն ու բանտարկել քաղաքական գործիչներին՝ իրենք միևնույնն է գործելու են ու ի հեճուկս բոլորի, տանը փակվելու փոխարեն դուրս են գալու հրապարակներ։
«Եկել է ժամանակը, որ այս իշխանությունները հեռանան։ Այլևս ժամանակն է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տուն գնա, թոռներին սիրի», - ասել է Բուլդանը։
Վերջինս նաև հայտարարել է, որ ընտրություններում իրենց հաղթանակի դեպքում Թուրքիայում ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները։
Նշենք, որ քրդամետ կուսակցությունը նախագահական ընտրություններում որպես թեկնածու է առաջադրել կուսակցության նախկին համանախագահ, 2016 թվականից բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշին։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին