«Մենք ոչ մի դեպքում չենք կարող հանձնել երկիրն այլ քաղաքական ուժի»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունը ոչ մի դեպքում չի կարող փոխանցվել մեկ այլ քաղաքական ուժի ձեռքը, գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը։
Էրդողանի կարծիքով՝ Թուրքիայի ընդդիմությունը չի կարողանա ղեկավարել երկիրն ու դրա համար բավականաչափ փորձ չունի։
«Մենք ոչ մի դեպքում չենք կարող հանձնել երկիրն ուժերի, որոնք ղեկավարման բավականաչափ փորձ չունեն ու երկիր ղեկավարել չգիտեն»,- ասել է Էրդողանը։
Նշենք, որ ավելի վաղ հեղինակավոր The Economist պարբերականն անդրադարձել է Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեք հիմնական մրցակիցներին։ Վերջիններիս պայքարը պարբերականը բավականին հաջող է գնահատում՝ միևնույն ժամանակ փաստելով, որ նրանցից ոչ մեկը դեռ չի հաջողել դառնալ միանշանակ ֆավորիտ, սակայն Էրդողանի դեմ պայքարում նրանցից արդեն «հաջողության հոտ է գալիս»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին