Ադրբեջանում ձերբակալվել են տոնական երթի մասնակիցները
Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ավելի քան հարյուր հայտնի ներկայացուցիչ, իրավաբաններ, լրագրողներ եւ քաղաքական գործիչներ դիմել են երկրի ներքին գործերի նախարարության ղեկավար Ռամիլ Ուսուբովին՝ Բաքվի կենտրոնում մայիսի 28-ին Ադրբեջանի ժողովրդական հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական երթի մասնակիցների ձերբակալությունների կապակցությամբ:
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել «անհասցե հայհոյանքների», «փողոցների արգելափակման», «ոստիկանության չենթարկվելու» եւ այլ խախտումների համար: «Մենք կասկածներ չունենք առ այն, որ այդ մեղադրանքները կեղծ են, եւ իրականում նրանց ձերբակալել են տոնական միջոցառմանը մասնակցելու համար»,- նշվում է դիմումի մեջ:
Դիմումի հեղինակները հեգնորեն նշում են, որ եթե Ադրբեջանի ժողովրդական հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությունը, Ադրբեջանի Հանրապետության եռագույն դրոշով քայլելը, առաջին հանրապետության հիմնադիրների հիշատակը հարգելը վարչական իրավախախտում են, ապա թող նրանց պատասխանատվության ենթարկեն «դրոշի, արժեքների եւ ԱԺՀ-ի հիմնադիրների նկատմամբ սիրո» համար:
Դիմումը ստորագրել են ընդդիմադիր պատգամավորներ, լրագրողներ եւ իրավապաշտպաններ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին