Այսպես հարցազրույց չեն վարում․ Թուրքիայի ԱԳ նախարարը վիճել է բրիտանացի լրագրողի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույցի ժամանակ վիճել է Deutsche Welle հեռուստառադիոընկերության բրիտանացի լրագրող Թիմ Սեբաստիանի հետ, գրում է gazeteduvar.com.tr կայքը։
Աղբյուրը գրում է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հարցազրույցի ընթացքում դժգոհել է լրագրողի պահվածքից ու նշել, որ վերջինս մինչև վերջ չի լսում իր պատասխանները, ընդհատում է իր խոսքն ու ավելի շատ խոսում, քան ինքը։
«Խնդրում եմ, խոսքս մի ընդհատեք, թողեք խոսեմ։ Դուք թույլ չեք տալիս, որ ես խոսեմ։ Հարց եք տալիս, երկու նախադասություն չասած՝ խոսքս ընդհատում եք ու ինձնից շատ մեկնաբանություն անում։ Դուք պարտավոր եք հարգել ինձ, դուք հարգանք չեք դրսևորում իմ հանդեպ։ Այսպես հարցազրույց չեն վարում»,- ասել է Չավուշօղլուն։
Նա նաև մեղադրել է Սեբաստիանին իրեն՝ որպես Թուրքիայի ԱԳ նախարարի, «նսեմացնելու» փորձի համար։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին