Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը փլուզման եզրին. «Կոտայքը» եւս չի խաղա
«Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի գալիք առաջնությանը չի մասնակցի նոր ձևավորվող Աբովյանի «Կոտայք»-ը:
Հիշեցնենք, որ պայմանավորվածության համաձայն՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ձեռք էր բերել «Էրեբունի» ակումբը, որը պետք է վերանվանվեր «Կոտայք» և մասնակցեր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը: «Կոտայք»-ն այլևս լուծարված է:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունից հրաժարվել էր մասնակցել նաև Գյումրիի «Շիրակը», որը ՀՖՖ-ի կողմից զրկվել էր 12 միավորից և չեմպիոնական տիտղոսից:
Ակումբի նախագահ Արման Սահակյանը երեկ հայտարարել էր, որ «Շիրակ»-ը Հայաստանի առաջնություն կվերադառնա միայն այն դեպքում, երբ Ռուբեն Հայրապետյանը հեռանա ՀՖՖ նախագահի պաշտոնից, և ձևավորվի նորմալ ֆուտբոլային համակարգ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին