Էրդողանը դատի է տվել նախագահական ընտրություններում իր մրցակցին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակիցներից մեկին՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարրեմ Ինջեին, գրում է diken.com.tr կայքը։
Ինջեի դեմ մեղադրանք է առաջադրվել «երկրի նախագահին վիրավորելու» մասին հոդվածով՝ Էրդողանի ու թուրք կրոնական քարոզիչ, «Հիզմեթ» կրոնական խմբավորման հիմնադիր և Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի մտերմության մասին հայտարարությունների համար։
Ինջեն նաև պնդել էր, որ Էրդողանն իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հիմնելուց առաջ գնացել է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգ՝ Գյուլենից թույլտվություն ստանալու համար։
Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանն ուղիղ եթերում հերքել էր Գյուլենի հետ իր վաղեմի մտերմության ու սերտ համագործակցության մասին պնդումները։ Ըստ Էրդողանի՝ նա Գյուլենին տեսել է երկու կամ երեք անգամ, այն էլ՝ Ստամբուլի քաղաքապետ եղած տարիներին։
2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
Մեկնաբանելով իր դեմ բացված դատական գործը՝ Ինջեն հայտարարել է, որ չի վախենում Էրդողանի ճնշումներից ու շարունակելու է բարձրաձայնել ճշմարտությունը։
«Ես նույնիսկ գիտեմ, թե ում հետ ես գնացել Փենսիլվանիա՝ թույլտվություն ստանալու։ Նա, ով ինձ ասել է դա, քեզ հետ միասին գնացած մարդ է, դուք միասին եք գնացել։ Բայց գիտեմ, որ եթե հիմա ասեմ՝ վնաս կտաս այդ մարդուն, հիմա վիճել եք։ Իմ դեմ դատական գործ է բացել...Բացի՛ր, ի՞նչ անեմ, ինչ անում ես՝ արա», - ասել է Ինջեն։


















































Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հրաժարվել է ընդունել ԿԸՀ որոշումը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է