Հայաստանի հավաքականը ոչ թե վատ, այլ շատ վատ է խաղում
Ավստրիայում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց ընկերական հանդիպումը Մալթայի ազգային թիմի հետ:
Հայաստանի հավաքականում մարզչափոխությունը, ինչպես երեւում է, որեւէ օգուտ չի տվել: Հայաստանի հավաքականը շարունակում է ոչ թե վատ, այլ շատ վատ խաղալ:
Խայտառակ խաղի մասին վկայում է ոչ միայն հաշիվը, այլ ցուցադրած խաղի որակը, չնայած մեծ հաշվով, այն ինչ կատարվում էր դաշտում խաղ դժվար է անվանել:
Եթե մեր հավաքականը հաջողացրեց 11 մետրոնոց հորինել եւ գոլ նվիրել Մալթային, որը որեւէ վտանգավոր պահ չստեղծեց, ապա սա վկայում է միայն խայտառակ խաղի մասին: Եթե Մալթայի նման հավաքականի հետ խաղում մեր պաշտպաններից Հարոյանը հաջողացնում է կարմիր քարտ ստանալ, իսկ Հենրիխ Մխիթարյանը փողոցային կռիվ է սարքում մալթացիներից մեկի հետ, ապա մեր հավաքականի գործերը ոչ թե վատ, այլ շատ վատ են:
Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանն ամբողջ խաղի ընթացքում ամեն ինչ արեց, որ գնդակը հնարավորին չափ քիչ իր մոտ հայտնվի, իսկ հայտնվելու դեպքում էլ հիմնականում սխալ կամ հետ փոխանցումներ էր անում:
Չկար մարզչական միտքմ չկար նվիրում: Տպավորություն էր, որ ֆուտբոլիստներին զենքի ուժով են խաղադաշտ մտցրել:
Ֆուտբոլանման խաղ մեր հավաքականը խաղաց մինչեւ առաջին գոլը, որը խփեց Իվան Յագանը, դրանից հետո դաշտում մենք տեսանք ամեն ինչ, բացի ֆուտբոլից:
Ընդգծենք, որ հայաստանյկան ոչ մի հեռուստաալիք այդպես էլ չցանկացավ ցուցադրել հավաքականի խաղը: Սա կամ վերաբերմունք է կամ բոյկոտ կամ ...
Արամ Սիմոնյան
Top-News.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին