Բաքվում կայացել է «Հարավային գազային միջանցք» գազատարի բացումը
Մայիսի 29-ին Բաքվում կայացել է «Հարավային գազային միջանցք»-ի պաշտոնական բացումը, որով Շահ-Դենիզ հանքավայրից ադրբեջանական գազը կտեղափոխվի Եվրոպա: Արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և արևմտյան նավթագազային ընկերությունների ներկայացուցիչները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արարողության շրջանակում Ալիևը պտտել է խորհրդանշական բանալին՝ գործարկելով գազատարի խողովակաշարերի համակարգը, որով գազը կուղղվի Թուրքիա՝ TANAP խողովակաշարի համար:
«Հարավային գազային միջանցք» նախագիծը նախատեսում է Կասպիական տարածաշրջանից Վրաստանի և Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա 10 միլիարդ խորանարդ մետր ծավալով ադրբեջանական գազի տեղափոխում:
Նախատեսվում է, որ ադրբեջանական գազը 2020 թվականին կհասնի Իտալիայի հարավ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին