Թուրք երաժիշտը կիթառի միջոցով ներկայացնում է Կոմիտասի աշխատանքները
Թուրք երաժիշտ, ուսումնասիրող և Թուրքիայում Սևծովյա համալսարանի Երաժշտագիտության ֆակուլտետի դասախոսական կազմի անդամ Թունջեր Օնդերը հատուկ նախագիծ է սկսել՝ կիթառի միջոցով ներկայացնելով հայ նշանավոր երգահան, երաժշտագետ և երգիչ Կոմիտաս Վարդապետի գործերը։
Ինչպես փոխանցում է Ստամբուլում գործող պարբերականներից «Ակօսը», Օնդերն արդեն հասցրել է իր համերգային ծրագրով հանդես գալ Ստամբուլի հայկական «Արամյան-Ունջույան» միությունում ու Մխիթարյան Բոմոնթի հայկական վարժարանի բեմում։
Ծրագրի մաս են կազմել Կոմիտասի «Քելե քելե», «Գարուն ա», «Շողեր ջան», «Կաքավի երգը», «Ալ այլուղս», «Երկինքն ամպել ա» և այլ ստեղծագործություններ։
«Կոմիտասը երգերի ժողովրդական ավանդույթներից չի հեռացել անգամ այն մի քանի գործերում, որոնք ստեղծել է դաշնամուրային նվագակցության համար։ Այս առումով շատ կարևոր ստեղծագործող է», - նշում է Օնդերը, ով բացի Կոմիտասից հասցրել է ուսումնասիրել նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Տիգրան Չուխաջյանի գործերը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին