Օլիվեր Կան. Բոլորը սկսում են լաց լինել վնասվածքից հետո. չեմ հասկանում` երբ է դա նորմա դարձել
«Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը խոսել է Մուհամեդ Սալահի և Դանի Կարվախալի արցունքների մասին, ովքեր վնասվածքներ են ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում և ժամանակից շուտ լքել խաղադաշտը:
«Նրանք միշտ լաց են լինում: Դա կարելի է անել նաև հանդերձարանում` խաղից հետո: Չեմ հասկանում, թե երբ է դա նորմա դարձել:
Բոլորը սկսում են լաց լինել, երբ վնասվածք են ստանում»,- Կանի խոսքերն է փոխանցում «Stern.de»-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալի» պաշտպան Կարվախալի մոտ, ամենայն հավանականությամբ, ազդրի հետին հատվածի մկանային վնասվածք է:
Իսկ «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը, ով ուսի վնասվածք է ստացել, պետք է որ մասնակցի ԱԱ-2018-ին. նրա վերականգնման համար 2 շաբաթ կպահանջվի:



















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին