Պուտինը դատապարտել է ռուսական «Ս-400» համակարգերի գնումների պատճառով Թուրքիայի վրա ճնշման փորձերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Թուրքիայի կողմից ռուսական «Ս-400» համալիրների գնման հարցը։Պետության ղեկավարը քննադատել է այդ որոշման համար Թուրքիայի վրա ճնշում գործադրելու փորձերը, հայտնում է ՌԲԿ-ն։
«Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, որոշում է կայացրել ձեռք բերել «Ս-400», դրանով իսկ ստանալով ավելի առաջադեմ, եւ կասեմ առանց չափազանցության, իրենց դասի մեջ լավագույն համակարգեր։ Եվ ի՞նչ։ Մի՞թե դա ինչ- որ զանցանք է»,- ասել է Պուտինը, որին մեջբերում է Anadolu Agency գործակալությունը, որի գլխավոր խմբագիր Մեթին Մութանօղլուն, որը ներկա է գտնվել հանդիպմանը։
Պուտինը օրինակ է բերել այն կոչերը, որոնք հնչում են Վաշինգթոնում՝ Թուրքիա ամերիկյան F-35 կործանիչ ռմբակոծիչների մատակարարումներին խոչընդոտելու մասին։ Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ ԱՆկարան ինքնուրույն է կայացնում որոշումներ այն հարցերում, որոնք վերաբերում են անվտանգությանը՝ «առաջնորդվելով իր ազգային շահերից ու հաշվի առնելով արժեքի ու որակի հարցերը»։
«Ո՞ր պետությունն է իրավասու սահմանափակել անկախ երկրի նախաձեռնությունը՝ սեփական անվտանգության տեսակետից ծայրաստիճան զգայուն արտադրանքի ձեռքբերման հարցում, եթե այդ երկիրը պատրաստ է նման ձեռքբերման։ Կարծում եմ, որ դա բացարձակապես անընդունելի մոտեցում է»,- ասել է Պուտինը։
Ապրիլի 9-ին Պուտինը հաստատել է Անկարայի մտադրությունը ձեռք բերել ռուսական «Ս-400» համակարգեր, չնայած այն պատժամիջոցներին, որոնք տարածվել են «Ռոսօբորոնէքսպորտի» վրա։ Ակնկալվում է, որ համալիրների մատակարարումը Թուրքիա կկայանա 2019-ի հուլիսին։


















































Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Անկարան ուշադիր հետևում է Ուկրաինայի բանակցություններին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի