Վրաստանը մեղադրել է Ռուսաստանին 2008 թվականի օգոստոսյան դեպքերի ժամանակ խաղաղ բնակչության մահվան համար
Թբիլիսին Մոսկվային պատասխանատու է անվանել 2008 թվականի օգոստոսյան դեպքերի (կոչում են նաև ռուս-վրացական պատերազմ) ժամանակ հարյուրավոր խաղաղ բնակիչների մահվան համար, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
«Ռուսաստանը հեռու էր հակամարտության չեզոք կողմ հանդես գալուց»,- ընդգծել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատում բանավոր լսումների ժամանակ Վրաստանը ներկայացնող փաստաբան Բեն Էմերսոնը:
Վրացական կողմը պնդում է, որ ռուսական զորքերը և Հարավային Օսիայի իշխանությունները ՌԴ-ի աջակցությամբ հարձակվել են Վրաստանի խաղաղ բնակիչների վրա:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ներկայացուցիչները լսումների ժամանակ անհիմն են անվանել այդ մեղադրանքները:
«Ռուս զինծառայողները միայն պաշտպանել են Հարավային Օսիայի քաղաքացիական բնակչությանը վրացական զորքերի հարձակումից»,- հայտարարել են ՌԴ արդարադատության նախարարությունում:
Միջազգային դիտորդների տվյալների համաձայն՝ Հարավային Օսիայի և Վրաստանի տարածքում 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ երկու կողմից զոհվել է մոտ 850 մարդ՝ զինծառայող և խաղաղ բնակիչ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին