«Պետք է անհապաղ նիստ հրավիրել ու քաղաքական և տնտեսական քայլեր ձեռնարկել»․ Փայլանը՝ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի մասին
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Կարո Փայլանը հայտարարել է, որ ով էլ հաղթի հունիսի 24-ի արտահերթ նախագահական ընտրություններում՝ ժառանգելու է «ավերված տնտեսությամբ Թուրքիա», ինչը կանխելու համար անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել՝ չսպասելով մինչև ընտրությունների ավարտը։
«Դոլարի փոխարժեքը հասել է 4,90 լիրայի։ Եթե շտապ քաղաքական ու տնտեսական միջոցներ չձեռնարկվեն՝ հունիսի 24-ին ով էլ հաղթի՝ ավերակներ է ժառանգելու։ Մենք չենք կարող սպասել։ Պետք է անհապաղ խորհրդարանում նիստ հրավիրել և ընդհանուր համաձայնությամբ քաղաքական ու տնտեսական քայլեր ձեռնարկել»,- գրել է Փայլանը Twitter-ի իր պաշտոնական էջում։
Նշենք, որ թուրքական լիրան այս օրերին ռեկորդային անկում է գրանցել․ այժմ մեկ դոլարը Թուրքիայում արժե 4,9 թուրքական լիրա, շաբաթվա սկզբին այդ գինը 4,5 լիրա էր։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Թուրքիայում մեկ դոլարի արժեքը տատանվել է 3,2-3,7 լիրայի սահմաններում։
Ավելի վաղ Կարո Փայլանը նախազգուշացրել է թուրքական իշխանություններին հնարավոր տնտեսական ճգնաժամի մասին։ Ըստ Փայլանի՝ եթե իշխանությունները ոչինչ չձեռնարկեն, ապա Թուրքիայում մոտ ապագայում կարող է կրկնվել 1994-ի և 2001-ի տնտեսական ճգնաժամը:
Ըստ հայազգի պատգամավորի՝ անցյալ տարի երկրում գրանցված տնտեսական աճը միայն թվացյալ է և նման է մեքենայի, որը մեծ արագությամբ է սլանում, սակայն իրականում փչացած է:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին