Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից առաջադրված պահանջները Իրանի նկատմամբ
Իրանի շուրջ միջուկային գործարքը շարունակում է գործել. այժմ կարեւոր է, թե ինչպես Իրանը կվերաբերվի Վաշինգտոնի պահանջներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հարցն այն է, թե ինչպես է այդ տասներկու կետերը գնահատում Թեհրանը: Դուք գիտեք, որ եւ՛ Կրեմլը, եւ՛ Թեհրանը, եւ՛ համապատասխան եվրոպական երկրները հաստատել են իրենց կողմնակցությունը համատեղ գործողությունների պլանին: Եվ նրանք հաստատել են իրենց մտադրությունը շարունակել պահպանել այդ կողմնակցությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը` պատասխանելով Կրեմլի կողմից շարադրված պլանի գնահատման մասին հարցին:
«Բացի այդ, եւ՛ Մոսկվայում, եւ՛ եվրոպական երկրներում բազմիցս հույս են հայտնել առ այն, որ Թեհրանը նույնպես կմնա այդ համաձայնագրի շրջանակում: Փաստորեն, Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որը դուրս է եկել դրանից՝ իր բոլոր բացասական հետեւանքներով: Ուստի, այստեղ կարեւոր է հարցնել, թե ինչպես դրան վերաբերվում Թեհրանը»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդես եկել էր եկել ծրագրային ելույթով՝ Վաշինգտոնի կողմից Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային պայմանավորվածություններից միակողմանի կերպով դուրս գալուց հետո ներկայացնելով Իրանին առաջադրված 12 պահանջների ցանկը:


















































Իրանը խոստացել է դուրս չգալ միջուկային ծրագրից
Իրանը Եվրոպային 60 օր է տվել
Եվրոպան Իրանին կոչ է անում պահպանել միջուկային համաձայնագիրը
«Եվրոպան պետք է համոզի Իրանին մնալ միջուկային գործարքում». Մակրոն
Իրանը նամակ է հղել «միջնորդ հնգյակին» և հայտնել իրանական միջուկային գործարքից մասամբ դուրս գալու մասին
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան