«Ցեղասպանություն» ասելու համար Գարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսվել
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին հայտնում է թուրքական «Evrensel» պարբերականը:
Անկարայի հանրապետական դատախազության կողմից կազմված պահանջագրում նշվում է, որ Փայլանը Կանադայի հայկական «Horizon Weekly» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Թուրքիայում ցեղասպանություն է իրականացվել և այն դեռ շարունակվում է»: Այս հայտարարության հետ կապված հայ օրենսդրի դեմ բողոք է ներկայացրել թուրք պրոֆեսոր Այգյուն Աթարը: Բողոքին ընթացք է տրվել և սկսվել է հետաքննություն:
Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու մասին պահանջագրում ասվում է, թե նա «հրապարակայնորեն նվաստացրել է Թուրքիայի Հանրապետությունն ու Թուրքիայի կառավարությունը, վիրավորել է հանրապետության նախագահին»:
Թուրքիայի սահմանադրության 83-րդ հոդվածը ենթադրում է, որ հանցանք գործած պատգամավորը չի կարող հարցաքննվել, ձերբակալվել կամ կալանավորվել առանց մեջլիսի համապատասխան որոշման: Հետևաբար, դատախազությունը պետք է հատուկ դիմում ուղարկի Թուրքիայի արդարադատության նախարարությանը, որպեսզի վերջինն էլ դիմի մեջլիսի նախագահությանը:
Մանրամասները՝ «Արմենպրես»-ում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին