Եվրոպական խորհրդարան. Ոչ մի գործարք Ադրբեջանի հետ՝ առանց Եվրամիության արժեքների հարգման
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում նախօրեին՝ մայիսի 16-ին, քննարկվել է Եվրամիություն-Ադրբեջան համապարփակ համաձայնագիրը, որին հավանություն է տրվել, ասվում է Եվրոպական խորհրդարանի կայքում:
Խորհրդարանականները, սակայն, հայտարարել են, որ Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների խորացում չի կարող լինել՝ առանց Եվրամիության արժեքների ու իրավունքների հարգման:
Արտաքին հանձնաժողովի պատգամավորները ԵՄ խորհրդին, հանձնաժողովին ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայությանը կոչ են անում ապահովել, որ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների խորացումը պայմանավորված լինի ժողովրդավարության, օրենքի գերակայության, լավ կառավարման, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանմամբ ու հարգմամբ:
Պատգամավորները նշում են, որ Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել, որ Համապարփակ համաձայնագիրը չի կարող վավերացվել մի երկրի հետ, որը չի հարգում Եվրամիության հիմնարար արժեքներն ու իրավունքները, երաշխավորել, որ Ադրբեջանի հետ ապագա համաձայնագիրը պետք է լինի հավակնոտ, համապարփակ ու օգուտներ բերի կողմերին:
Առաջարկվում է օգնել Ադրբեջանին՝ պայքարել կոռուպցիայի, փողերի լվացման, հարկերից խուսափելու գործում ու աջակցել հետաքննությանը՝ փողերի լվացման սխեմաների՝ հատկապես «Ադրբեջանական լվացքատան» բացահայտման գործում: Ապահովել, որ քաղաքական ու խղճի բանտարկյալների ազատ արձակման հարցում զգալի քայլեր կատարվեն մինչև բանակցությունների եզրափակումը, որոնց թիվը 2017-ին անցել է 150-ը: Աջակցել Ադրբեջանում ազատ ու բազմակարծիք ԶԼՄ-ներին՝ խմբագրական անկախությամբ՝ ԵՄ չափանիշներին համապատասխան:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, որում ասվում է, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Եվրամիության մասնակցությունը պետք է ընդլայնվի:
ԵԽ պատգամավորներն ընդգծում են, որ ԵՄ-ի և այս հակամարտության յուրաքանչյուր կողմի հետ նոր գործարքները պետք է պայմանավորված լինեն հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ կողմերի նշանակալի հանձնառությամբ և այդ հարցում էական առաջընթացով:
Եվրոպական խորհրդարանում համաձայնագիրը քվեարկության կդրվի 2018թ.-ի հուլիսին:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին