Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են «ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա»-ի լրագրողի
Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) աշխատակիցները ներխուժել են Կիևում գտնվող «ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա»-ի գրասենյակ: Այդ մասին հաղորդում է գործակալության ռուսական ստորաբաժանումը:
Մայիսի 15-ի առավոտյան գրասենյակ են ներխուժել ՈՒԱԾ գրությամբ համազգեստով մարդիկ: Դրանից հետո, ինչպես հայտնել են գործակալությունից, ներսում գտնվող լրագրողը դադարել է կապի դուրս գալ:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունում հստակեցրել են, որ միջացառումն իրականացվում է «Ռուսաստանի Դաշնության հսկողության տակ գտնվող մեդիակառույցների» նկատմամբ քննչական գործողությունների շրջանակներում:
«Իրավապահները պարզել են, որ ագրեսոր երկիրը դրանք օգտագործել է Ուկրաինայի դեմ հիբրիդային տեղեկատվական պատերազմի շրջանակում»,- հայտնել են ուկրաինական գերատեսչության մամուլի ծառայությունից:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ իր տան մոտ ձերբակալվել է «ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա»-ի լրագրող Կիրիլ Վիշինսկին:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ խուզարկումներ են անցկացվել նաև գործակալության լրագրող Լյուդմիլա Լիսենկոյի բնակարանում:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի