Մեգան Մարքլի հայրը չի մասնակցի իր դստեր և արքայազն Հարիի հարսանեկան արարողությանը
Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը, մայիսի 19-ին դստերը չի կարող ուղեկցել դեպի խորան: Ըստ վերջին տեղեկությունների արքայազն Հարիի հարսնացուի հայրն ընդհանրապես ներկա չի լինի հարսանիքին: Ինչպես հաղորդել է TMZ-ն Թոմաս Մարքլը մեկ շաբաթ առաջ սրտի կաթված էր ստացել, սակայն, այժմ նա դուրս է գրվել հիվանդանոցից:
Անցյալ շաբաթ արևմտյան լրատվամիջոցներում լուսանկարներ էին շրջանառվում, որտեղ Մեգան Մարքլի հայրը ուսումնասիրում է Մեծ Բրիտանիայի տեսարժան վայրերը, կարդում է դստեր և արքայազն Հարիի հարսանիքի մասին լուրեր և հագուստ է ընտրում հարսանեկան արարողությանը մասնակցելու համար: Սակայն այժմ պարզվեց, որ այդ լուսանկարներն ուղղակի լուսանկարչական ընկերության պատվերով են եղել արված, որի հետ համաձայնել է համագործակցել Մեգան Մարքլի հայրը:
Այս ամենից հետո Թոմաս Մարքլը հերքել է, որ ցանակացել է այս ճանապարհով գումար վաստակել, նա միայն ցանկացել է ներկայանալ դրական կերպարում:
Լուսանկարների այս պատմությունից հետո Թոմաս Մարքլը որոշել է հրաժարվել իր դստեր՝ Մեգան Մարքլի և նրա փեսացու՝ արքայազն Հարիի հարսանեկան արարողությանը ներկա գտնվելուց, քանզի չի ցանկանում վատ դրության մեջ դնել Մեգանին և արքայական ընտանիքին:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին՝ Լոնդոնի սուրբ Գեորգի եկեղեցում, կայանալու է արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի պսակադրությունը։ Արարողությունից հետո հարսանեկան խնջույքին հյուրերի համար երգելու են Էլթոն Ջոնն ու Էդ Շիրանը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի