ԶԼՄ–ները հայտնել են Facebook սոցցանցի օգտատերերի անձնական տվյալների զանգվածային արտահոսքի մասին
Հոգեբանական թեստերի հավելվածներից օգտվող Facebook–ի շուրջ երեք միլիոն օգտատերերի անձնական տվյալները 4 տարի շարունակ գտնվել են ազատ հասանելիության պայմաններում, հայտնում է New Scientist պարբերականը։
myPersonality հավելվածը Քեմբրիջի համալսարանի նախագիծն է՝ ստեղծված 2007 թվականին։ Դրա միջոցով օգտատերերը կարող են հոգեբանական թեստեր անցնել եւ արդյունքները արագորեն տեսնել։ Որոշ օգտատերեր համաձայնել են կիսվել արդյունքներով իրենց ֆեյսբուքյան էջում, այդպիսով ստեղծվել է խոշորագույն առանց տվյալների ուսումնասիրություն սոցիալական գիտության ոլորտում։
Պարբերականի տվյալներով՝ ավելի քան 6 միլիոն մարդ է անցել թեստը եւ նրանց կեսը համաձայնել է կիսվել այդ տվյալներով ֆեյսբուքյան էջում։ Հավելվածի հեղինակները հավաքել են այդ տվյալները, տեղադրել են վեբկայքում, որ հետազոտողները կարողանան դրանցից օգտվել։
Այնուամենայնիվ, Քեմբրիջի համալսարանի աշխատակիցները տվյալները տեղադրել են առանց անվտանգության համապատասխան միջոցների, ուստի 4 տարի շարունակ այդ տվյալների հասանելիության գաղտնաբառը հասանելի է եղել առցանց։ Այդ տվյալները ներառում են հասակը, սեռը, գտնվելու վայրը, թեստի արդյունքները եւ այլ մանրամասներ։ Անվտանգության թույլ միջոցները կարող էին հնարավորություն տալ չարագործներին տվյալները օգտագործել ոչ իրենց նշանակության։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի