ԱՄՆ-ում համեմատել են Պուտինի ու Թրամփի լիմուզինները (լուսանկարներ)
Ամերիկյան Newsweek պարբերականը համեմատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Cadillac ավտոմեքենան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Կորտեժ» նախագծի ավտոմեքենան:
Պարբերականի հաղորդմամբ՝ նախագահների միջև «հետաքրքիր հարաբերություններ են ձևավորվել», որոնք հակասում են ԱՄՆ ավանդական արտաքին քաղաքականությանը և «զարմացնում աշխարհին»: Հոդվածի հեղինակի խոսքով՝ բարձրակարգ լիմուզինների հանդեպ սերը «միավորում է երկու առաջնորդներին»:
Վերլուծելով Պուտինի ավտոմեքենան՝ Newsweek-ը մատնանշում է դրա նմանությունը բրիտանական Rolls Royce Phantom և Rolls Royce Ghost լյուքսային լիմուզինների հետ:
Նշվում է, որ Պուտինի ավտոմեքենան համալրված է V12 շարժիչով, որը շատ ավելի հզոր է Թրամփի ավտոմեքենայի V8 շարժիչից: Սակայն Թրամփի ավտոմեքենան, որն անվանում են «Գազան», մեկուկես տոննայով ավելի ծանր է:
«Պուտինի Aurus-ը, անշուշտ, համալրված է կապի և պաշտպանության համար մի շարք նորագույն տեխնոլոգիաներով. այս սարքավորումներն իրենց արդյունավետությամբ դժվար գերազանցեն ավելի հին, սակայն շատ հզոր ավտոմեքենան, որով երթևեկում է նրա ամերիկացի գործընկերը», - պնդում է հոդվածի հեղինակը:
Ինչպես նշում է «РИА Новости»-ն, ՌԴ գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Օլենչենկոն մեկնաբանել է Newsweek-ի անդրադարձը Sputnik ռադիոյի եթերում:
«Ամերիկացիներին բնորոշ է մրցելու ձգտումը: Նրանց համար միշտ կարևոր է համեմատել և ընդգծել, որ ԱՄՆ-ն հավակնում է առաջատարության: Հավանաբար, սա բարդույթ կամ խթան է: Մենք դիտարկում ենք սա կյանքի բոլոր ոլորտներում, սա դրսևորվեց նաև այս ոլորտում: Ըստ երևույթին, նրանք հիմնվում են արտաքին տեսքի վրա և դատում հրապարակված լուսանկարներից. շատերն են նմանություն գտնում Cadillac-ի և «Կորտեժի» միջև: «Կորտեժ» նախագծի Aurus-ը նոր ավտոմեքենա է, այն գեղեցիկ է և, անշուշտ, հարմարավետ: Եվ, հավանաբար, ամերիկացիները ցանկանում են ընդգծել, որ իրենք ուզում են ամեն ինչ ավելի լավ ու գեղեցիկ անել»,- ասել է Օլենչենկոն:

Վլադիմիր Պուտինի ավտոմեքենան

Դոնալդ Թրամփի ավտոմեքենան


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի