Ռուսական ընկերությունը մեղադրում է Մյուլերին «հանցագործության պատրանք» ստեղծելու մեջ
ԱՄՆ նախագահի 2016 թվականի ընտրություններին միջամտության համար մեղադրվող ռուսական Concord ընկերությունը, իր հերթին, մեղադրում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին «հանցագործության պատրանք» ստեղծելու մեջ՝ փորձելով քրեականացնել «ազատ խոսքը» ինտերնետում:
Երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած դատավարության ժամանակ Concord խորհրդատվական ընկերությունը հերքեց Մյուլերի մեղադրանքները, թե սոցիալական ցանցերում գաղտնի արշավ է ֆինանսավորել Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին օգնելու նպատակով։
Concord-ը ղեկավարում է մեծահարուստ գործարար Եվգենի Պրիգոժինը, ում «Պուտինի խոհարար» են անվանում: Այս տարվա սկզբին Պրիգոժինը հայտվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում։
Ռուսաստանը կտրականապես հերքում է ամերիկյան ընտրություններին միջամտելու մեղադրանքը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի