Երուսաղեմում Թրամփի անվան հրապարակ է բացվել
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման համար նախապատրաստվող տարածքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան հրապարակ է բացվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մոտ 10 քմ տարածքով, ծառերով և ծաղիկներով փոքր հրապարակի կենտրոնում գտնվում է դեկորատիվ օբյեկտ՝ խճանկարով զարդարված խնձոր:
Հրապարակում նաև տեղադրված է «Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ-ի հրապարակ» գրությամբ քարը՝ եբրայերենով, անգլերենով և արաբերենով:
Անգլերենով և եբրայերենով գրված է նաև, որ հրապարակը բացվել է Դոնալդ Թրամփի նախագահության օրոք՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Երուսաղեմում այսօր՝ մայիսի 14-ին, կկայանա Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխված ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը:
Բացման արարողությանը Վաշինգտոնից ժամանել է մոտ 250 մարդուց բաղկացած պատվիրակություն: Այն կգլխավորի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա չի գտնվի։
Բացի այդ, դեսպանատան բացմանն այցելելու են ԱՄՆ նախագահի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը, ինչպես նաև նրա ամուսինը՝ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները:
Դոնալդ Թրամփի՝ Թել Ավիվից դեսպանատան տեղափոխման որոշումն առաջացրել է պաղեստինցիների վրդովմունքը, որոնք Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը: Այսօր Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին տեղի ունեցած բախումներում առնվազն 16 մարդ է զոհվել:


















































Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Միացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
Հրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ է
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի