Թուրքիայում 54-ամյա կինը բանտում է հայտնվել սոցցանցում Էրդողանին քննադատող հրապարակում կատարելու համար
Թուրքիայում 54-ամյա կին է ձերբակալվել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սոցցանցերից մեկում կատարած հրապարակմամբ վիրավորելու համար, գրում է թուրքական diken.com.tr կայքը։
Նշվում է, որ Էսքիշեհիր քաղաքից 54-ամյա Բերրին․Ս․-ին արդեն առաջադրվել է մեղադրանք, ինչից հետո նա կալանավորվել է։
Առայժմ հայտնի չէ, թե քանի տարվա ազատազրկում է սպառնում կնոջը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհել է «ամենանեղացկոտ» առաջնորդի կոչումը։ Նման ընտրության հիմք է ծառայել Թուրքիայում քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պատիժ է նախատեսում երկրի նախագահին կամ «թրքությունը» վիրավորելու համար: Հայտնի է, որ 2017 թվականին տվյալ հոդվածով Թուրքիայում քննվել է 46.193 դատական գործ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին