Նիդերլանդները ցանկանում է օրենքով արգելել երկրում թուրք քաղաքական գործիչների նախընտրական արշավները
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի ղեկավարած «Հանուն ազատության և ժողովրդավարության» ժողովրդական կուսակցությունը (VVD) ցանկանում է օրենքով արգելել երկրում թուրք քաղաքական գործիչների կողմից նախընտրական քարոզարշավի անցկացումը: Այս մասին հայտնում է թուրքական T24 գործակալությունը:
Թուրքիայում հունիսի 24-ին արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին որոշման հրապարակումից հետո Նիդերլանդները, Գերմանիան և Ավստրիան հայտարարել էին, որ իրենց տարածքում թույլ չեն տալու այդ թեմայով որևէ հանրահավաքի անցկացում:
Մարկ Ռյուտեի ղեկավարած կուսակցությունը սկսել է նախաձեռնություն հնարավոր քարոզարշավը պաշտոնապես Նիդերլանդներում արգելելու նպատակով:
Կուսակցության պատգամավոր Բենտե Բեքերը նշել է, որ Նիդերլանդներում քարոզարշավ անել ցանկացող թուրք քաղաքական գործիչները տեղի հասարակության շրջանում անհանգստություն են առաջացնում: Բացի այդ, նա ընդգծել է, որ Թուրքիայում նախընտրական շրջանի լարվածությունն ու հնարավոր բախումներն այդպիսով տեղափոխվում են Նիդերլանդներ, ուստի անհրաժեշտ է իրավական առումով կարգավորել հարցը:
Ակնկալվում է, որ մյուս կուսակցությունները աջակցելու են VVD-ի առաջարկին՝ արգելելու երկրում թուրք գործիչների նախընտրական քարոզարշավը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի