Playboy-ի միլիոնատեր աստղի ժառանգը խանութ է թալանել 60 դոլարի համար
Ամերիկյան Playboy ամսագրի աստղ Ֆեռա Ֆոսեթի որդին՝ Ռեդմոնդ Օ'Նիլը ոչ մեծ խանութ է ներխուժել թալանելու նպատակով:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, մի քանի միլիոն դոլարի 33-ամյա ժառանգորդը դանակի սպառնալիքով 60 դոլար է վերցրել գանձարկղից և թաքնվել դեպքի վայրից, սակայն շուտով ձերբակալվել է: Նրան կալանքի տակ են առել՝ 50 000 դոլարի գրավ սահմանելով ազատ արձակվելու համար:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կողոպուտ իրականացնելիս Օ'Նիլը թմրանյութերի ազդեցության տակ է գտնվել: Նշվում է նաև, որ սա նրա առաջին հանցագործությունը չէ: 2008-ին նրան ձերբակալել էին թմրանյութ պահելու և ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, իսկ 2011-ին նրա մոտ հերոին են հայտնաբերել: 2015-ին նրան 3 տարվա ազատազրկման էին դատապարտել փորձաշրջանի պայմանները խախտելու համար:
Նրա մայրը՝ Ֆեռա Ֆոսեթը մոդել և դերասանուհի է եղել: Առավել մեծ ճանաչում նա ձեռք է բերել 1995-ին, երբ նկարահանվել է Playboy ամսագրի համար: Նա մահացել է 2009-ին՝ իր միլիոնները ժառանգություն թողնելով որդուն, որը սահմանափակ հասանելիություն ունի այդ գումարին և կարող է ծախսել միայն առողջության համար:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի