Ինդոնեզիայի երկու եկեղեցիներում պայթյուն է որոտացել, 9 մարդ է զոհվել
Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքում երկու քրիստոնեական եկեղեցիների մոտ պայթյունների հետեւանքով 9 մարդ է զոհվել, ավելի քան 40-ն էլ վիրավորվել են։ Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել է Արեւելյան Յավայի նահանգի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆրանս Բարունգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բարունգի խոսքով՝ պայթուցիկները գործի են դրել մահապարտները, որոնք ավտոմեքենաներով ու մոտոցիկլերով են եղել։ Եկեղեցիներից մեկում էլ ոստիկանները վնասազերծել են մեքենայի մեջ տեղադրված ռումբ։ Միաժամանակ, նա պարզաբանել է, որ ոստիկաններին հաջողվել է երրորդ եկեղեցու մոտ մեկ այլ ահաբեկչություն կանխել։ Ավելի վաղ Բարունգը հայտնել էր, որ տուժածների թվում երկու ոստիկան կա։
Հակաահաբեկչական ստորաբաժանման պաշտոնական ներկայացուցիչ Վավան Պուրվանտոն իր հերեւթին հայտնել է, որ հարձակման հետեւում տեղի ահաբեկչական խմբավորումն է կանգնած։ Նա չի բացառել, որ դրանք կապված են Դեպոկ քաղաքի հատուկ բանտում, որտեղ ահաբեկչական հարձակումների մեջ մեղադրվողներն ու կասկածյալներն են պահվում, մի քանի օր առաջ տեղ գտած անկարգությունների հետ։
Ինդոնեզիան ամենամեծ թվով մուսուլման բնակչությամբ երկիրն է, սրա հետ մեկտեղ իշխանությունները հավատարիմ են երկրում դավանանքի ազատության սկզբունքին։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի