Թբիլիսիի ակումբներում անցկացված հատուկ գործողության պատճառով քաղաքացիները պահանջում են վարչապետի հրաժարականը
Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացվում երկու գիշերային ակումբներում հատուկ ուժերի գործողությունների դեմ, որի ընթացքում, ցուցարարների կարծիքով, այցելուները ենթարկվել են բռնության եւ նվաստացման: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը:
Հրապարակում հավաքվել է ավելի քան երկու հազար երիտասարդ: Նրանք պահանջում են Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, Ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիի եւ հատուկ գործողություն իրականացրած ոստիկանների անհապաղ հրաժարականը:
«Իշխող քաղաքական ուժը երկրում վեց տարի բռնապետություն է հաստատել, իշխանությունները մեզ պատերազմ հայտարարեցին, բայց մենք անպայման հաղթելու ենք այս պատերազմը: Մենք պահանջում ենք պատժել բոլոր մեղավորներին: Մեր գործողությունը անորոշ է լինելու, մինչեւ մեր բոլոր պահանջները չբավարարվեն» - հայտնում են ակցիայի մասնակիցները:
Գործողությունները ոստիկաններն իրականացրել են «Բասիանի» եւ «Գալերի» գիշերային ակումբներում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...