Թուրքիայյի հավաքականի նախկին աստղը սուրճ է վաճառում ԱՄՆ-ում
Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի եւ «Գալաթասարայի» նախկին հարձակվող Հական Շուքյուրը 2015 թվականից բնակվում է ԱՄՆ-ում եւ զբաղվում է սուրճի եւ թխվածքի վաճառքով: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա ընտրվել էր Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, սակայն 2015թ. դեկտեմբերին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո Շուքյուրը մեղադրվեց գյուլենականների հետ կապերի մեջ եւ հեռացավ հայրենիքից:
«Ես արդեն Թուրքիայի սպորտի նախարար կլինեի, եթե խաղայի իշխանությունների կանոններով, բայց հիմա սուրճ եմ վաճառում Կալիֆորնիայում: Բայց կարող է մի օր վերադառնամ հայրենիք, քանի որ չի կարող խավարը հավերժ լինել: ԱՄՆ-ում Լեբրոն Ջեյմսը կարող է քննադատել նախագահին, այստեղ մարդիկ ազատ են, ասում են այն, ինչ մտածում են: Թուրքիայում դա հնարավոր չէ»,- 46-ամյա Շուքյուրի խոսքը մեջբերում է Vecernji List-ը:
Շուքյուրը աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաարագ գոլի հեղինակն է: 2002թ. աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում նա 11-րդ վայրկյանին գրավեց Հարավային Կորեայի դարպասը: Այդ խաղում 3:2 հաշվով հաղթեց Թուրքիան: Շուքյուրը նաեւ Թուրքիայի հավաքականի լավագույն ռմբարկուն է՝ 51 գոլ:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...