Իլհամ Ալիև. Ադրբեջանական դրոշը բարձրացվելու է Շուշայում
«Հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ»:Այդ մասին հինգշաբթի՝ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը իր ելույթում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի "տարածքային ամբողջականությունը" պետք է լիովին վերականգնվի, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 բանաձևերը պետք է կատարվեն:
Այդ բանաձևերում պարզ ասվում է, որ օկուպացիոն ուժերը պետք է անվերապահորեն լքեն օկուպացված հողերը: Հակամարտության լուծման այլ ուղիներ չկան: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի հանդիսանում բանակցությունների թեմա, երբեք չի եղել ու չի լինի: Ադրբեջանական ժողովուրդը և Ադրբեջանի պետությունը երբեք թույլ չեն տա, որպեսզի "ադրբեջանական հողում" ստեղծվի երկրորդ հայկական պետություն: Եթե որևէ մեկը մտածում է այլ կերպ, ես համարում եմ, որ նա իզուր է ապրում պատրանքներով:
Մենք կառուցել ենք ուժեղ բանակ: Բանակի հզորությունը որոշող առաջատար վարկանիշային գործակալությունները ադրբեջանական բանակը դիտարկում են 50 ուժեղ բանակների թվում: Մենք գիտենք դա և մեր ռազմական հզորությունը օրեցօր աճում է:
Երկու տարի առաջ ադրբեջանական բանակը "օկուպանտներից ազատագրել է" Աղդերեյի, Ֆիզուլիի, Ջեբրաիլի շրջանների տարածքների մի մասը և այդ հողերում, մեր հարազատ հողերում այսօր ծածանվում է Ադրբեջանի դրոշը: Վստահ եմ, որ կգա օրը և ադրբեջանական դրոշը կբարձրացվի՝ այսօր դեռ "օկուպացման տակ" գտնվող բոլոր տարածքներում, այդ թվում նաև Շուշայում և Ստեփանակերտը»,- ասել է Ալիևը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...