«Իրանը կապ չունի Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարձակման հետ, Իսրայելը ստում է». իրանցի պաշտոնյա
Իրանը կապ չունի Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարձակման հետ, դա եղել է Սիրիայի պատասխան արձագանքն իսրայելական ագրեսիային: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Հասան Բեյգին:
«Իրանը ներգրավված չէ Իսրայելի ուղղությամբ երեկ իրականացված հրթիռային հարվածին: Երբ մենք հարված հասցրինք ԻՊ-ի ուղղությամբ Դեր Զորում, մենք այդ մասին անմիջապես հայտարարեցինք»,- հայտարարել է նա:
Նա նշել է, որ Սիրիայում չկան իրանցի զինվորականներ և իրանական բազաներ:
«Իսրայելը ստում է։ Երեկ հարված է հասցրել Սիրիան, և դա այդ երկրի ուղղությամբ բազմաթիվ հարձակումների պատասխանն է: Իսրայելը պետք է հասկանա, որ իրավիճակը փոխվել է, և ագրեսիան չի մնա անպատասխան»,- նշել է իրանցի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ այս առավոտ իսրայելական կողմը հայտարարել է, որ անցած գիշեր պատասխան հարձակում է ձեռնարկել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան Գոլանի բարձունքներում իրենց դիրքերին ավելի վաղ հասցված հարվածների։
Հարձակման ենթարկված օբյեկտների թվում են Դամասկոսից հյուսիս գտնվող իրանական ռազմական ճամբարը, Դամասկոսի օդանավակայանի տարածքում առկա զինապահեստները, դիտորդական կետեր, ինչպես նաև՝ «Ալ Քուդս»-ի այլ դիրքեր։
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, հույս է հայտնել, որ միջադեպը շարունակություն չի ունենա։
«Իհարկե՝ մենք պատասխանել ենք․․․ Սիրիայում գտնվող իրանական գրեթե ամբողջ ենթակառուցվածքներին։ Նրանք պետք է հիշեն․ եթե անձրև գա՝ կաթոցը լինելու է նրանց կողմում», - հայտարարել է Իսրայելի ՊՆ ղեկավարը։


















































Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Իրանում նախազգուշացրել են հնարավոր պատասխանի մասին, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանանի հարավում
Վելայաթի. Բեյրութի հարցում սխալ հաշվարկը սպառեց համբերությունը․ Հրամանը տրված է, «X» ժամը մոտենում է
Փեզեշքիանը հրաժարական չի տվել. «Tasnim»
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...