Թուրքիայում միաժամանակյա գործողությունների արդյունքում օդուժի 91 զինվորական է ձերբակալվել
Թուրքիայի Իզմիր քաղաքի հանրապետական դատախազության որոշման համաձայն՝ այսօր լայնածավալ ոստիկանական գործողություն է սկսվել Թուրքիայի օդուժի տասնյակ զինվորականների դեմ․ վերջիններս մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին աջակցելու համար։
Ինչպես փոխանցում է թուրքական «Սաբահ» պարբերականը, գործողության ընթացքում ձերբակալվել է 91 զինվորական, որոնցից 80-ը՝ ենթասպա, 1-ը՝ գնդապետ, 4-ը՝ լեյտենանտ, 5-ը՝ կապիտան, 1-ը՝ մայոր։
Հայտնի է, որ ոստիկանական ուժերը շարունակում են միաժամանակյա լայնամասշտաբ գործողությունները երկրի 15 նահանգում։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...