Պեկինը հարգելու է 2015-ի Իրանի հետ միջուկային պայմանագիրը
Չինաստանը հայտարարել է, որ հավատարիմ է մնում 2015 թվականին վեց գերտերությունների և Իրանի միջև կնքված միջուկային պայմանագրին ու շարունակելու է գնել Իրանի արդյունահանած նավթի մոտ մեկ երրորդը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հաղորդել է միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանված ու պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին:
Իսրայելը, Իրանի տարածաշրջանային ավանդական մրցակից Սաուդյան Արաբիան և մի շարք այլ երկրներ ողջունել են Թրամփի վճիռը, սակայն եվրոպական երկրները, Ռուսաստանը, Չինաստանը և միջազգային ասպարեզում մի շարք առանցքային այլ դերակատարներ քննադատել են Թրամփին և հայտարարել են, որ չեն հրաժարվի 2015 թվականի փաստաթղթից:
«Մենք ափսոսում ենք Վաշինգտոնի ընդունած որոշման կապակցությամբ», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Ժեն Շոանը, ավելացնելով, որ 2015 թվականի պայմանագիրը մեծ նշանակություն ունի միջուկային զենքի չտարածման համար:
Չինաստանի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Գոն Շաոշենը Թեհրանի պաշտոնյաներին հանդիպելուց հետո ասել է, որ 2015 թվականի պայմանագիրը շատ կարևոր փաստաթուղթ է:
«Ավելի լավ է որևէ գործարք լինի, քան ոչ մի բան ընդհանրապես չլինի, երկխոսությունն առճակատումից գերադասելի է», - ասել է բանագնացը:
Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին ասել է, որ 2015 թվականի գործարքը Թեհրանին ընձեռել է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու հնարավորություն:
Նա ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է քննարկել Իրանի միջուկային հարցով նոր՝ առավել հստակ, պարտավորեցնող և խիստ համաձայնագրի վրա, հավելելով, որ պայմանագրից դուրս գալն ուղղված է ոչ թե Իրանի ժողովրդի, այլ «ահաբեկիչներին ամենուր սատարող, տարածաշրջանն ապակայունացնող և զանգվածային զենք ստեղծելու նպատակ հետապնդող ռեժիմի դեմ»:


















































Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Իրանում նախազգուշացրել են հնարավոր պատասխանի մասին, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանանի հարավում
Վելայաթի. Բեյրութի հարցում սխալ հաշվարկը սպառեց համբերությունը․ Հրամանը տրված է, «X» ժամը մոտենում է
Փեզեշքիանը հրաժարական չի տվել. «Tasnim»
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...