Մեքսիկայում թեկնածուները կարող են իրենց մականունները եւս նշել քվեաթերթիկներում
Մեքսիկայի նահանգներից մեկում թեկնածուներին թույլ են տվել քվեաթերթիկներում իրենց անունների կողքին նշել նաեւ մականունը: Մեքսիկայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունենալու հուլիսի 1-ին, դրանց կմասնակցի 194 թեկնածու, փոխանցում է AP-ն:
Նուեւո-Լեոն նահանգի ընտրական հանձնաժողովը որոշել է, որ նահանգի օրենքը օրենսդիր ժողովի եւ տեղական պաշտոնների թեկնածուներին թույլ է տալիս օգտագործել իրենց մականունները, որոնք գռեհիկ չեն կամ մարդկանց համար վիրավորական չեն: Սա Մեքսիկայի համար նորմալ է՝ հաշվի առնելով, որ նահանգապետն իրեն մականունով է ներկայացնում՝ «Էլ Բրոնկո»: Այնպես որ՝ թեկնածուների ցանկում տեսնելով «Էլ Բիգոտոն» («Մեծ բեղեր»), «Լա-Կոմադր» («Կնքամայր») եւ «Պատի Տամալես», ընտրողները չեն զարմանա:
Մականունների օգտագործումն այնքան տարածված է դարձել, որ շատերը դժվարությամբ են հիշում նահանգապետի իսկական անունը՝ Խայմե Ռոդրիգես Կալդերոն: Նա հիմա արձակուրդում է եւ նախագահի պաշտոնի անկախ թեկնածու է:
Հանձնաժողովը թեկնածուներին մականունների օգտագործումը թույլատրել է 2015 թվականին: Սակայն որոշ մականուններ անթույլատրելի է համարել, այդ թվում՝ «Մի Գալո»-ն («Իմ աքաղաղ»), արտահայտություն, որը սովորաբար օգտագործվում է ընտրված թեկնածուին նկարագրելու համար: Այս տարի հանձնաժողովը բացառել է «Միավորել մարդկանց» մականունը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի