Վրաստանում հանցագործությունների թիվը կրկնակի աճել է
Վրաստանում 2018 թվականի մարտին գրանցված հանցագործությունների թիվն ավելացել է 55,72 տոկոսով՝ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ: Այդ մասին են վկայում Վրաստանի ՆԳՆ կայքում հրապարակված վիճակագրական տվյալները, գրում է apsny.ge-ն:
Այս տարվա մարտին Վրաստանում գրանցվել է մոտ 5.400 հանցագործություն, մինչդեռ 2017 թվականի նույն ժամանակահատվածում հանցագործությունների ընդհանուր թիվը եղել է մոտ 3.500: Նշվում է, որ այս տարվա մարտին բացահայտվել է հանցագործությունների 26,91 տոկոսը:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2018 թվականի մարտին ամենաշատը գրանցվել են սեփականության դեմ իրականացված հանցագործություններ՝ 2.200: Երկրորդ տեղում են մարդու առողջության դեմ իրականացված հանցագործությունները, երրորդ տեղում՝ տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հետ կապված հանցագործությունները:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...