Մոսկվայում Պուտինին կոնյակ հյուրասիրել փորձած հայազգի գործարարին տարել են հոգեբուժարան. լրատվամիջոցներ
Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայության աշխատակիցները Կրեմլի պալատի մոտից բերման են ենթարկել հայազգի գործարար Արման Թավմասյանին, որը փորձել է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու կոնյակ հյուրասիրել նրան։
Ինչպես գրում է Mash առցանց լրատվական նախագիծը, Թավմասյանը վաղ առավոտյան իր մեքենայով մոտեցել է Կրեմլին, իրավապահները կանգնեցրել են հայ գործարարին, ինչը զայրացրել է վերջինիս։
Թավմասյանը բացատրել է, որ պետք է հանդիպի նախագահին, լուրջ գործեր քննարկի նրա հետ ու կոնյակ հյուրասիրի։
Նշվում է, որ գործարարին նախ բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք, իսկ հետո տարել հոգեբուժական կլինիկա։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի